Mer Otaramolutyuny
AudioGirk
1.0 33.0mb

Ազգային ու նաև համամարդկային ամենամեծ արատներից մեկի՝օտարամոլության վերաբերյալ Պարոնյանն արտահայտվում է անզիջում սկզբունքայնությամբ. «Ուրիշներու նմանելու և հետևելու մեջ առաջին տեղն կըբռնեն հայ կապիկները»:
Իսկ ավելի ընդարձակ հետևյալ դատողությունը, կարծում ենք, և՛հարազատ է խնդրով մտահոգ ցանկացած ազգայնականի համար, և՛հույժ կարևոր մեր օրերում. «Չեմ կրցած ըմբռնել, թե օտարին թերությունն իբրև առավելություն և տգեղությունն իբրև գեղեցկություն տեսնելու աչքի տկարությունն ի՛նչպես մուտ գտած է մեր մեջ: Ընդունիմ, որ մարդ ըսկ’ընդօրինակե ուրիշներեն՝ ինչ որ բարի է, գեղեցիկ է, ճշմարիտ է, և այս օտարասիրություն չսեպվիր. բայց, կարծել, թե ինչ որ օտար է՝ բարի է, գեղեցիկ ու ճշմարիտ, այս է ահա օտարամոլությունն, որ կարծես մեր արյան մեջ մեծ մասմ’ ունի»:
Իսկ ինչո՞ւ է այդպես: Պարոնյան իը մբռնմամբ՝ պակասում է սեփական ուղու, սեփական անելիքների յուրահատկության ըմբռնումը: «Ինչո՞ւ համար հայերը միշտ օտար ազգաց ետևեն երթալ կ’ուզեն», –հարցնում է Պարոնյանը ու պատասխանում. «Որովհետև իրենք ճամբան չեն գիտեր, ճամբամ’ալ չեն գիտեր»:
Ազգային ինքնաճանաչման, սեփական ուղու առանձնահատկությունների իմացության, ազգային ուրույն շահերի գիտակցության պակասը հանգեցնում է խառնափնթոր քաղաքական լուծումների՝ հնուց ի վեր մեզ ուղեկցող կենտրոնախույս հակվածությունից մինչև այսօրվա «քոմպլեմենտարիզմ» (ասել է թե՝բոլորին բավարարելու ցանկություն): Ի՞նչ է ասում Պարոնյանը. «Ինչպես ամեն անհատ նույնպես ամեն ընտանիք, ամեն վարչություն և վերջապես ամեն ազգ իրեն հարմար և շահավոր գիծ մը գծելու է և այն գծին վրայեն քալելուէ: Հայկական լուսահոգի խնդիրը ցույց տվավ մեզ թե՝ ամեն գծին վրայեն քալել ուզողը ճանբա չկրնար առնել»:
Ընդ որում, Պարոնյան-հոգեբանը ցավով արձանագրել է մի իրողություն. Այն է՝հայերի օտարամոլությունը, այսինքն՝ուրիշների հանդեպ անքննադատ վերաբերմունքը, հեզությունը, որպես կանոն, վերածվում են ներքին ագրեսիայի, դառնում անհանդուրժողություն իր ազգակցի հաջողությունների հանդեպ. «Չկա երեսփոխան մ’որ հաճի յուր ընկերին վրա փշուր մ’արժանիք տեսնել: Ամենքը կ’ուզեն խելքի մենավաճառ կանգնիլ և չեն ներեր, որ ուրիշներն ալ քիչ մը խելք ունենան»:

Content rating: Everyone

Requires OS: 2.2 and up

...more ...less